37-ամյա վարորդը Nissan Tiida-ով Հրազդանի կիրճում կողաշրջված հայտնվել է գետում
Արտակարգ Պատահար
Երեւանում, այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Արամ Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վարորդին օգնության են հասել նաև կարմիրբերետավորները։
Ավտոմեքենան վարորդի, նրա ընկերների և պարեկների օգնությամբ դուրս է բերվել գետից և տեղափոխվել անվտանգ վայր։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)