Պետդեպը հայտնել է` ինչու է հետաձգվել Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ պետդեպը հայտնել է Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք հանդիպումը հետաձգելու պատճառները:
«Դա 100 %-ով պայմանավորված է ժամանակացույցով: Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցություններին, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի համար: Կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է առկա խնդիրների լուծման համար», - ճեպազրույցում ասել է պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)