Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է
Հասարակություն
Երասխում կառուցվող մետալուրգիական հայ-ամերիկյան գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է։ Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Նրա խոսքով` գործարանից թշնամու դիրքեր հեռավորությունը մոտ 700 մետր է։
«Ամեն օր կրակոցներ լինում են, բայց այսպես չէ»,–ասաց նա և հավելեց, որ այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան։ Մարզպետն այցելել է Արարատի հիվանդանոց, տեսակցել վիրավորներին։ Նրանց վիրահատել են կրծքավանդակի հատվածում ստացած բեկորային վնասվածքների պատճառով։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ