«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ Իրանից. Էրդողան
Արտաքին Քաղաքական«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ Իրանից։ ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Երկու երկիր [Իրանն ու Ադրբեջանը], որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են: Թեհրանի դիրքորոշումը վիշտ է առաջացնում Բաքվում և Անկարայում: Իրականում իրավիճակը պետք է վիշտ պատճառի նրանց [Իրանում]»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ երկաթուղային բեռների փոխադրման տուրքերը շատ բարձր են։
«Հուսով եմ, որ այս խնդիրը շուտով կլուծվի, տարածաշրջանում հաղորդակցություններին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, հնարավոր կլինի բացել Պեկին-Լոնդոն երթուղին, - ասել է Էրդողանը։