ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ․ «Հայկական ժամանակ»
Հայաստան«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության դիտորդներն այցելել են Երասխ:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկ են։ ԱՆ-ն հայտնել է, որ նրանք վիրահատվել են:
Այսօր՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: