ՄԻՊ-ում շարունակվում են փաստահավաք աշխատանքները Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ
Իրավունք2023 թվականի հունիսի 13-14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ:
Հայտնում են Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակից:
«Կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված. վնասվել են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ նոր կառուցվող մետալուրգիական գործարանը և համայնքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Այսօր՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների պատճառով վիրավորում է ստացել Հնդկաստանի երկու քաղաքացի, ովքեր տեղափոխվել են բուժհաստատություն և վիրահատվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են մի քանի ուղղություններով փաստահավաք աշխատանքները, ամփոփումից հետո Պաշտպանը հանդես կգա հայտարարությամբ»: