Գերմանիայում գործ է հարուցել Rammstein խմբի մենակատարի դեմ
Ժամանց
Գերմանիայում քրեական գործ է հարուցվել Rammstein խմբի մենակատար Թիլ Լինդեմանի դեմ՝ բռնաբարության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «BILD» -ը։
Նշվում է, որ Բեռլինի դատախազությունը հետաքննություն է սկսել Գերմանիայի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով («սեռական ոտնձգություն, հարկադիր սեքս, բռնաբարություն»):
2023 թվականի մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Շելբի Լին անունով մի աղջիկ Վիլնյուսում Rammstein-ի համերգից առաջ Լինդեմանին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ, ըստ նրա՝ երաժիշտը նաև թմրանյութ է ավելացրել իր խմիչքին։ Մի քանի այլ կանայք անանուն դիմել են NDR և Süddeutsche Zeitung ռադիոկայաններին՝ մեղադրելով ռոք խմբին երեկույթներից առաջ և հետո գեղեցիկ կին երկրպագուհիներ պատվիրելու մեջ:
Ի պատասխան Rammstein-ի ներկայացուցիչներն ասել են, որ մեղադրանքներն անհիմն են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ