Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին. News.am
ԻրավունքԿարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ ձերբակալված ադրբեջանցի 2 զինծառայողներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեիհայաստանյան առաքելության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:
Հիշեցնենք, որ զինծառայողները ապրիլի 7-ին էին Նախիջևանի կողմից ապօրինի հատել Հայաստանի սահմանը։ Ապրիլի 12-ին զինծառայողներից Հուսեյն Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դատարանում նա խոստովանել է իր մեղքը եւ զղջացել, դատաքննությունը շարունակվում է:
Իսկ մյուս զինծառայողտ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: