5 տարի է՝ 300 մետր չեք սարքում. լարված իրավիճակ՝ Երևանում
ՀասարակությունԱրդեն 5 տարի է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան թիվ 10, 14, 8, 16 և մի քանի բազմաբնակարան շենքերի բնակիչները չգիտեն արդեն՝ ում դուռը գնան, որպեսզի հստակ ստանան պատասխան, թե երբ են ավարտելու բնակիչների կողմից Մահաբեր անունը ստացած ճանապարհի նորոգման աշխատանքները:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 14-ին, նշված հատվածում էին հավաքվել մեծ թվով բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին. «5 տարի առաջ էր, մի ամբողջ շինարարական կազմակերպություններով, Երևանի քաղաքապետարանով, Մալաթիա-Սեբաստիայի թաղապատերանով, ինչ-որ պաշտոնյաներով եկան ու ասացին, որ ժողովուրդ ջան, 1 տարում այս հատվածում այնպիսի ճանապարհ ենք կառուցելու, որ անգամ զբոսաշրջիկներն են զարմանալու:
5 տարի է՝ հայտնվել ենք սոդոմ-գոմորի մեջ: Մի փոքր քամի է լինում, փոշին ներխուժում է անգամ 8-րդ ու 9-րդ հարկեր, մի փոքր անձրև է գալիս՝ ամբողջ հատվածը պատվում է ցեխով, 2 օր առաջ էր՝ անձրևատարերի խցանման պատճառով անձրևաջուրը այնպես էր հոսում, կարծես Վենետիկում լինեինք, մի հատ լոդկա էր պակասում, որ դրանով շենքից շենք տեղաշարժվեինք:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։