«Հրապարակ». Լրագրողի ՍԷԿՏ-ը փակ է
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին լրագրող-խմբագիր՝ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյանը, իշխանության գալուց հետո ամեն առիթով ցուցադրում են իրենց բացասական վերաբերմունքը նախկին կոլեգաների նկատմամբ։ Մեզ պատմեցին, թե ինչպես են պետական եւ մասնավոր հիմնարկների բոլոր դռները փակվել նախկին խոսնակներից մեկի առաջ, որի հետ ուսանողական տարիներին կոնֆլիկտ է ունեցել Փաշինյանը։ Նրանց ցուցումով են լրատվամիջոցների, լրագրողների դեմ հայցեր հարուցվում։
Մեզ պատմեցին, որ Oragir.news-ի սեփականատեր Գեւորգ Էմին-Տերյանի դեմ հրապարակի տոնածառը վառելու ստատուսի համար քրգործ հարուցելու ցուցումը տվել է Արայիկ Հարությունյանը՝ վերադասի անունից։ Այս անիմաստ գործով 6 ամիս է՝ «քննություն» է գնում, չկա տուժող, սակայն լրագրողի ազատ տեղաշարժը սահմանափակված է, նրա ՍԷԿՏ-ը փակ է»: