Փարիզում տեղի կունենա «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» երեկոն
Աշխարհ
Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով հունիսի 28-ին ժամը 20։00-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կկայանա մշակութային եզակի երեկո, որը կրում է «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը, այս մասին գրառում է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպվող բացառիկ երեկոյի ընթացքում շուրջ երկու տասնյակ ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ կդառնան աշխարհից մեկուսացված արցախահայության խոսնակները և կներկայացնեն վերջիններիս ներկայիս առօրյա իրականությունն ու ապրումները՝ նրանց նամակների ընթերցման միջոցով։
Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական կատարումներ հայտնի արվեստագետների մատուցմամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ