Երևանում շենքի բակի զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի
Արտակարգ Պատահար
Երեւանում հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 48 հասցեի բակում գտնվող զրուցարանում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Ռոբերտ Սարգսյանն է։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով՝ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)