Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի 

Ադրբեջանի նպատակն է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը․ Էլինար Վարդանյան

Քաղաքական

Հունիսի 13-15 Մարաքեշում ընթացող Միջխորհրդարանական միության` միջդավանանքային երկխոսությանը նվիրված համաժողովին Էլինար Վարդանյանը խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքում կրոնական, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ:

Ստորև ելույթը. Հարգելի գործընկերներ, Երբ մենք քննարկում ենք միջկրոնական և ներդավանանքային երկխոսության թեման, ինչպես նաև վերջիններիս կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ խաղաղության խթանման հարցում, շատ կարևոր է պատշաճ գնահատական տալ ոտնձգություններին, որոնք ուղղված են տարբեր հավատքներում կարևորագույն նշանակություն ունեցող կրոնական արտեֆակտների դեմ:

Ցավոք, 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող շուրջ 161 հայկական եկեղեցի և 591 կրոնական ցուցանմուշ, այդ թվում՝ բազմաթիվ հայկական բացառիկ խաչքարեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այս եկեղեցիները, տաճարները, վանքերը և խաչքարերը դատապարտված են արժանանալու հայկական ծագում ունեցող ցանկացածի կամ յուրաքանչյուրի ճակատագրին, որ երբևէ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի պետական քաղաքականության վերջնական նպատակն է կարծես Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա հայկական պատմամշակութային ժառանգության աղավաղումն ու ոչնչացումը։

Պետական մակարդակով հայտարարություններ են եղել, որ կրոնական պաշտամունքի այս վայրերը հայկական ծագում չունեն, և մի քանիսն ուղղակի քանդվել են, իսկ մյուսներն այլաձևվել են «վերականգնողական աշխատանքների» պատրվակով։ 2021 թվականի մարտին ամբողջությամբ ավերվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում էր այժմ ադրբեջանական վերահսկողության տակ հայտված Մեխակավանում։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը, որը հայտնի է որպես Սուրբ Ղազանչեցոց տաճար, այլափոխվել է, այլանդակվել: 2022 թվականի հոկտեմբերին Սուրբ Սարգիս եկեղեցին, որ գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում, ողբերգականորեն ավերվել է Ադրբեջանի կողմից: Օրինակները կարելի է երկար շարունակել:

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների»:

Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն, Արցախի հանրապետության օկուպացված տարածքում հայկական պատմական և կրոնական ժառանգության դեմ ուղղված վանդալիզմի և ոչնչացման դեպքերը, դրան զուգահեռ պետական մակարդակով պատմական հիշողության կանխամտածված և անօրինական յուրացումը, շարունակվում է: Հաշվի առնելով վերը նշվածը և եթե մենք ցանկանում ենք միասին աշխատել ապագայի համար, որտեղ կրոնը, կրոնական ժառանգությունը և

համոզմունքները հարգված և պաշտպանված կլինեն առաջադեմ մարդկության կողմից, միջազգային հանրությունը պետք է պահանջ ներկայացնի վերջ տալ կրոնական արտեֆակտների ոչնչացմանը և աղավաղմանը:

Ավելին, մենք խիստ կարևորում ենք միջազգային պատվիրակությունների այցելությունը Արցախի Հանրապետության տարածքներ, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նման այցելությունները կնպաստեն փաստահավաք առաքելություններին, որոնց նպատակը կլինի գնահատել հայկական կրոնական և մշակութային ժառանգության ներկա վիճակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Ամենադիտված