Մեքենայում հրացան և փամփուշտներ կային, վարորդը զրկված էր վարելու իրավունքից և՝ ոչ միայն
ԻրավունքՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ծառայողները հունիսի 14-ին, առանց համապատասխան փաստաթղթերի ավտոմեքենա վարելու համար, ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա: Բաժնում 38-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է «Վեպր-1 Վ» տեսակի 7,62 տրամաչափի հրացան, փամփշտակալ՝ լիցքավորված 7,62 տրամաչափի 5 փամփուշտներով, և 7,62 տրամաչափի 74 փամփուշտ:
Պարզվել է նաև, որ վարորդը զրկված է վարորդական իրավունքի վկայականից, իսկ «ՎԱԶ-2121»-ի համարանիշերով հաշվառված է այլ ավտոմեքենա, և այդ համարանիշերը ճանաչված են որպես կորցրած համարանիշեր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: