Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
ՀասարակությունՀունիսի 15-ին, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի փրկարար ծառայությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ hունիսի 13-ին, ժամը 04։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։
Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի վայրում աշխատել էին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։
Հրդեհաշիջման աշխատանքները հունիսի 14-ին ժամանակավորապես դադարեցվել էին. սահմանվել էր հերթապահություն։