Կոռնիձորում ադրբեջանցիներն առաջ են եկել. կա 2 վիրավոր. Hraparak.am
ՀասարակությունՎաղ առավոտից լուրեր տարածվեցին, որ թշնամին Սյունիքում նորից առաջ է եկել: «Հայկական ժամանակը» գրել էր, որ «ռուս զինծառայողները պատնեշ են տեղադրել, որից հետո ադրբեջանցիները բարձրացրել են դրոշը»: Մենք կապվեցինք Կոռնիձորի դպրոցի փոխտնօրեն Մանվել Կարապետյանի հետ, նա «Հրապարակին» պատմեց, որ իսկապես այսօր վաղ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին թշնամին առաջխաղացում է արձանագրել:
Մեր զրուցակցի պնդմամբ` Կոռնիձոր գյուղից փոքր ինչ ներքև, կամրջի հարևանությամբ տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում երկու վիրավոր ունենք:
Նրա խոսքով` թշնամին առաջ է եկել և ադրբեջանական դրոշը տեղադրել հայկական հողի վրա, սակայն գյուղում խուճապ չկա, մարդիկ անհանգիստ են, միայն դպրոցահասակ երեխաներին տնից դուրս գալ թույլ չեն տալիս: