Օձունի խաչմերուկում ժամանակ առ ժամանակ ճանապարհը կփակվի
Հասարակություն«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հենապատերի բետոնացման աշխատանքներ։
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը՝ առավոտյան ժամը 07.00-ից 19.00-ի հատվածում, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ46+750-կմ47+361 տեղամասում (Օձունի խաչմերուկ) հնարավոր է ժամանակ առ ժամանակ ճանապարհի փակում 10-15 րոպե ինտերվալով։
Դեպարտամենտը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։