Ադրբեջանը պատրաստ է ընդունել հրաձգության Հայաստանի թիմին, սակայն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ չի նախատեսվում
Սպորտ
Ադրբեջանը պատրաստ է ընդունել հրաձգության Հայաստանի թիմին եւ ապահովել հայ մարզիկների անվտանգությունը Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնությունում այնպես, ինչպես մյուս մասնակիցների դեպքում, հայտարարել է Ադրբեջանի սպորտային հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ներկայացուցիչների համար անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ Բաքվում նախատեսված չեն, նշվել է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ նամակով դիմել են ադրբեջանական կողմին եւ անվտանգության երաշխիքներ ենք ուզել, սակայն դեռ պատասխան չեն ստացել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)