Այսօրվա դիպվածը կապում եմ Հայաստանում պետական խորհրդանիշների օրը նշելու հետ. Պապիկյան
ՔաղաքականՍահմանային այսօրվա իրավիճակը ես կապում եմ նաեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում պետական խորհրդանիշների օրը նշելու հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ներկայացվում է իրավիճակը սրելու կամ ցույց տալու համար, որ հայկական կողմը ունի ապակառուցողական դիրքավորում եւ մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը: Այսօրվա դիպվածը ես կապում եմ նաեւ այս օրվա հետ, հաշվի առնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է պետական խորհրդանիշների օրը, իրենք փորձել են այս ձեւով եւս մեկ անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը: Ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների՝ նրանց նպատակը չի իրականացվել: Ցավոք, դիպուկահարի կողմից կա մեկ վիրավոր, իրենք նույնպես հայտնել են վիրավորի մասին»,- ասաց նախարարը: