Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային
ԱդրբեջանԱդրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային Արցախին մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Ինչպես գրում է APA-ն, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
«Բողոքի նոտա է հանձնվել Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ «հումանիտար բեռի» անվան տակ Լաչինի սահմանային անցակետի ուղղությամբ Ֆրանսիայի մի շարք քաղաքների ղեկավարների, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի ուղեկցությամբ ավտոմեքենաներ ուղարկելու, ինչպես նաև այդ անձանց կողմից ընդդեմ Ադրբեջանի հայտարարություններով հանդես գալու առնչությամբ»,-ասվում է Ադբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։