Անահիտ Մանասյանն Օսլոյում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի կազմակերպած հանդիպմանը
ԻրավունքՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Օսլոյում օգոստոսի 31-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կողմից կազմակերպված հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Միջոցառման շրջանակներում անցկացվել են տեղեկատվության և փորձի փոխանակում օմբուդսմանական հաստատությունների նորընտիր ղեկավարների միջև։ Մասնակիցներին մանրամասն ներկայացվել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի մանդատն ու սկզբունքները։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության հրավերի համար և բարձր գնահատել ցանցի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Հանդիպման նպատակն Օմբուդսմանական հաստատությունների նորընտիր ղեկավարների համար հարթակի ստեղծումն է` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բազմակողմ համագործակցությունը խթանելու և մարդու իրավունքների պաշտպանի առաքելության իրականացման առանձնահատկությունները նկատի ունենալու նպատակով։