Քայլի Ջենները կեցվածք է ընդունել մերկ մարմնի վրա բաճկոնով
Լուսանկարներ«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղ, մոդել և գործարար Քայլի Ջեները դարձել է շվեդական Acne Studios բրենդի նոր գովազդային արշավի դեմքը։ Այս մասին հայտնում է Dazed-ը։
Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 31-ին, շվեդական Acne Studios նորաձևության բրենդը ներկայացրել է Fall 2023 արշավը, որում Քայլի Ջեները ներկայացել է մերկ մարմնի վրա ջինսե բաճկոնով:
«Ես սիրում եմ օրգանական հարաբերությունները, որոնք ունեմ Acne Studios-ի հետ: Ես այս ապրանքանիշի երկրպագուն եմ և վերջին մի քանի տարիներին կրում եմ նրանց արտադրանքը»,- ասել է Քայլի Ջենները։
Երկրպագուները հիացել են համագործակցությամբ և մեկնաբանություններում հաճոյախոսություններ ուղղել աստղին:
«Քույրերից ամենագեղեցիկը», «Դու կատարելություն ես», «Կատարյալ կազմվածք», «Անհավանական տեսք ունես», «Քայլին գեղեցկուհի է: Շատ թեժ նկարներ են»,- գրել են մոդելի երկրպագուները։