42-ամյա Փերիս Հիլթոնը լուսանկարվել է Բարբիի մինի զգեստով
ԺամանցԱմերիկացի դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնն իր անձնական բլոգում կիսվել է մինի զգեստներով նոր լուսանկարներով։
42-ամյա Փերիս Հիլթոնը բաժանորդներին ցույց է տվել չորս կերպար՝ տարբեր մինի զգեստներով։ Տեսախցիկի առաջ նա կեցվածք է ընդունել արծաթագույն, սև, կապույտ և վարդագույն Barbie պրինտով հանդերձանքով։
2023 թվականի հունվարի 25-ին Փերիս Հիլթոնը հայտարարեց, որ ինքն ու իր ամուսինը՝ գործարար Քարթեր Ռեյումը, ունեցել են իրենց առաջնեկին։ Նա չի թաքցրել, որ տղան ծնվել է փոխնակ մոր շնորհիվ։
Զույգն իրենց որդուն անվանել է Ֆենիքս Բարոն։ Փերիս Հիլթոնի խոսքով՝ ինքը ցանկացել է, որ երեխայի առաջին անունը կապված լինի ինչ-որ քաղաքի հետ, ուստի ընտրել է Արիզոնայի մայրաքաղաքը։ Իսկ երկրորդ անունը տղան ստացել է ոչ պատահական՝ նրան անվանակոչել են Hilton հյուրանոցների ցանցի սեփականատիրոջ՝ Բարոն Հիլթոն նախապապի պատվին։