Արամ Հովհաննիսյանը հետևել է ոստիկանների ատեստացիայի կրակային պատրաստության ստուգմանը
ՀասարակությունՍեպտեմբերի 1-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստացիայի կրակային պատրաստության ստուգման փուլը, որին հետևել են ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության պետի տեղակալները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Նրանք զրուցել են ատեստացիա անցնող ոստիկանների հետ և հաջողություն մաղթել նրանց։
Կրակային պատրաստության ստուգմանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների այն ծառայողները, որոնք արդեն իսկ հաղթահարել են ընդհանուր գիտելիքների և ֆիզիկական պատրաստության ստուգման փուլերը։
Կրակային փուլը հաջողությամբ ավարտող ծառայողները կանցնեն նաև մասնագիտական թեստավորում, և այդ փուլին էլ դրական արդյունքներ ցույց տված ծառայողների սոցիալական երաշխիքները կբարձրանան։