Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը վարժական հավաքի մասնակից էր․ չհասցրեց տեսնել երրորդ զավակին
Հասարակություն
Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Գեղարքունիքում զոհված Արսեն Մկրտչյանն է, Մասիս համայնքի Ռանչպար գյուղից էր։
1986 թ ծնված, կիսատ կյանք թողած Արսենի մասին շատ դրական ու միայն ափսոսանքով ու վշտով էին խոսում։ Սիրուն ընտանիք ունի Արսենը, կնոջ` Իրինայի հետ երրորդ զավակի ծնվելուն էին սպասում։ 25-օրյա վարժանքների մասնակից էր, օգոստոսի 15-ին էին ՄՈԲ- ով տարել Գեղարքունիք։ Պարզ ընտանիքից էր, հողագործ ու ընտանիքի միակ եկամուտ բերողն էր,ապրում էին ծնողների հետ։ Լույս իջնի ձեր շիրիմներին, տղերք»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը