Քլոե Քարդաշյանը փոխել է որդու անունը նրա ծնվելուց մեկ տարի անց
ԺամանցՌեալիթի շոուի աստղ և բլոգեր Քլոե Քարդաշյանը պաշտոնապես փոխել է որդու անունը։ Այս մասին հայտնում է People-ը։
Որդու ծնվելուց մեկ տարի անց Քլոե Քարդաշյանը փոխել է նրա անունը և անվանել Տատում։ Անվան վերջին տարբերակը Տատում-Ռոբերտ էր։ Սակայն ծնողները կրկին որոշել են փոխել այն և կանգ են առել ավելի կրճատ տարբերակի վրա։
Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը բաժանվել են 2022 թվականի սկզբին՝ բասկետբոլիստի դավաճանության պատճառով։ Ամռանը հայտնի դարձավ, որ նախկին սիրահարները երկրորդ երեխան են ունենալու փոխնակ մոր միջոցով։ Տղան ծնվել է օգոստոսի 6-ին։ Չնայած իրենց երկրորդ երեխայի ծնունդին՝ Քլոեն և Տրիստանն այդպես էլ չվերականգնեցին իրենց հարաբերությունները։
Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը որոշել են իրենց 9 ամսական որդու անունը։ Երկար բանավեճից հետո զույգը տղային անվանել էր Տատում-Ռոբերտ։ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Քլոեն և Տրիստանը ցանկանում էին, որ իրենց որդուն անունը լինի «անսովոր, ոչ շատ շինծու և սկսվի «Տ» տառով։