«Աստվածուհի»․ Բեյոնսեն բոդիով ցուցադրել է իր կազմվածքը
ԼուսանկարներԱմերիկացի երգչուհի Բեյոնսեն նոր համերգով է հանդես եկել Սանտա Կլարայում՝ Renaissance շրջագայության շրջանակներում։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
41-ամյա Բեյոնսեն բեմ է բարձրացել ստրազներով զարդարված անկեղծ բոդիով։ Արտաքին տեսքը համալրվել է սև ձեռնոցներով, բարձրակրունկներով և արևային ակնոցներով։ Հագուստը տրամադրվել է Prada ապրանքանիշի արխիվից։ Բոդիի ոճավորումը ոգեշնչված է 2012 թվականի գարուն-ամառ խորհրդանշական հավաքածուից:
«Աստվածուհի», «Լավագույն շոուն, որ ես եղել եմ իմ կյանքում», «Շնորհակալություն թագուհի»,- գրել են աստղի երկրպագուները։
Renaissance Tour-ը Բեյոնսեի իններորդ համերգային շրջագայությունն է և կավարտվի հոկտեմբերի 1-ին: