Լիբանանում թույլատրել են «Բարբի» ֆիլմի ցուցադրությունը
ԱյլԼիբանանի գրաքննության կոմիտեն թույլատրել է «Բարբի» ֆիլմի ցուցադրությունը երկրում։ Այս մասին հայտնում է տեղական Naharnet լրատվական պորտալը։
Պորտալի տվյալներով՝ միաժամանակ Լիբանանի իշխանությունները կինոթատրոններում տարիքային խիստ սահմանափակումներ են մտցրել՝ արգելելով 13 տարեկանից ցածր անձանց դիտել ֆիլմը։
Նյութում նշվում է, որ ավելի վաղ երկրում կոշտ վեճեր են եղել՝ կապված այս ֆիլմի դիտման թույլտվության հետ, քանի որ, ըստ նրանք, դրանում ցուցադրված արժեքներն անհամապատասխանում են լիբանանյան հասարակության բարոյական սկզբունքներին։
Մինչ այս Լիբանանի մշակույթի նախարարն արգելել էր «Բարբի» ֆիլմի ցուցադրությունը հանրապետության տարածքում՝ ԼԳԲՏ քարոզչության պատճառով։