31-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով բախվել է հեծանվին. 8-ամյա հեծանվորդը հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտմեքենայով Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից դեպի նախկին «Կուրտզալի» հարակից տարածք երթևեկելիս անզգուշաբար բախվել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արամ Ղ.-ի հեծանիվին:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հեծանիվը ընկել է, ինչի հետևանքով էլ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկի ամբուլատոր կենտրոն:
Վարորդը փախուստի չի դիմել, ինքն էլ ահազանգել է հիվանդանոց:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը