Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին
Քաղաքական
Սեպտեմբերի 6-ին, Կիևում Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Միջոցառման թեման կլինի հոգեկան առողջությունը։
Գագաթնաժողովը նախաձեռնել է 2021 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկին։ Նպատակը համաշխարհային կարևոր խնդիրների քննարկումն ու լուծումներ գտնելն է։ Մասնակիցներին բացման խոսքով ողջունելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ Հայաստանն առաջին անգամ օգնություն է ուղարկել Ուկրաինա։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը