Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին ՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվել Ըստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել են Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգում ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլար Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թուման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 

Հաջորդ իշխանությունը պետք է անի այն, ինչը չի կարող անել Նիկոլի իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

«Մերկապարանոց հայրենասիրությունը» տեղ չպետք է ունենա ոչ միայն հաջորդ իշխանության բովանդակության մեջ, այլև՝ այդ իշխանության ձևավորման ճանապարհին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ձևավորել ֆիլտր՝ աղետի և արկածախնդրության դեմ։

Հաջորդ իշխանությունը պետք է անի այն, ինչը չի կարող անել Նիկոլի իշխանությունը։

  1. Թույլ չտալ պատերազմ
  2. Թույլ չտալ հայրենազրկում (Արցախի կորուստ)

Սա չափազանց բարդ գործ է, որը սակայն, հնարավոր է։ Ստեղծված իրավիճակում սա է հաջորդ իշխանության իմաստը, պատմական առաքելությունը։ Կարող է լինել հազար այլ կարծիք՝ հաջորդ իշխանության բովանդակության մասին, և հետևաբար՝ հնարավոր հազար կոնֆիգուրացիա, բայց դա իրականությունը ճիշտ չհասկանալու արդյունք է։ Կոպիտ ասած, ու՞մ է պետք հաջորդ իշխանությունը, եթե այն կրկին թույլ է տալու պատերազմ, նոր եռաբլուր կամ Արցախի կորուստ։

Հայաստանի հաջորդ իշխանությունն անշեղորեն պետք է շարունակի բանակցությունները՝ չափազանց զգույշ, չափազանց սահուն շտկելով բանակցության բովանդակությունը՝ միջնորդների համար հասկանալի և Ադրբեջանի համար դժվար մերժելի ձևակերպումներով։ Սրա զուգահեռ պրոցեսը դաշնակիցների համակարգ ձևավորելն է. շատ բարդ է լինելու, շատ բան է քանդվել, բայց հնարավոր է։ Երրորդ զուգահեռ պրոցեսը Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք առճակատման դաշտից հանելն է, ինչը թույլ կտա երկուսի հետ իրական օրակարգով աշխատել։

Հնարավոր մեծ թակարդը, որում մեր ձեռքով կարող ենք հայտնվել

Ալիևի համար այս իշխանությունը պատմական նվեր է, բայց նույնքան նվեր է «պոստնիկոլ» հնարավոր արկածախնդիր իշխանությունը։ «Մերկապարանոց հայրենասիրությունը» տեղ չպետք է ունենա ոչ միայն հաջորդ իշխանության բովանդակության մեջ, այլև՝ այդ իշխանության ձևավորման ճանապարհին։ Սոլիդ ընդդիմությունից սոլիդ իշխանությունը անցումը վատագույնից խուսափելու պարտադիր պայմանն է։

Հիմա սառը, զգույշ բառերի, կշռադատված կես տոնի ժամանակն է։ Սխալվեցինք, ոգևորվեցինք՝ լինելու է աղետ։ Պետք է այսօրվանից ձևավորվի լուրջ ֆիլտր՝  արկածախնդրության դեմ։

Ի՞նչ պետք է անել

Եթե ընդունում ենք, որ  հաջորդ իշխանության առաքելությունն է՝ թույլ չտալ նոր պատերազմ և հայրենազրկում, ապա այս հստակ ձևակերպումներով պետք է սկսել խոսել հայ ժողովրդի հետ։ Ստեղծել խոսելու համակարգ, խոսողների շարքեր, անվանացանկ, մեխանիզմներ, ձևաչափեր, թիմեր։ Սա այն է, ինչը կոչվում է համազգային շարժում, կազմակերպված ճիշտ մենեջմենթ, միասնական տեղեկատվական աշխատանք։ Մի խոսքով՝ համազգային շարժման ենթակառուցվածքներ։ Սա հենց այն է, ինչը հաջողության կբերեր նոյեմբերի 9-ից հետո, բայց պարզվեց, որ «չկային դրա համար անհրաժեշտ ռեսուրսները»։ Իսկ  դատախազությունը մեզ հիմա պարբերաբար ասում է, որ ռեսուրսները կային, պարզապես չդրվեցին պայքարի համար։

Հիմա նման հարց չպիտի ծագի։ Եթե կա կարիք, պետք է կազմակերպել «ժողովրդական կոպեկների» դրամահավաք։ Մենք մեր հացի կեսը պետք է դնենք դրա մեջ. ով կափսոսա իր միլիարդները՝ պատմությունը հետո կգնահատի։

Սոված երեխան ձեռքին՝ Աղդամի հացից հրաժարվող արցախցին բոլորիս ավելի լավը դառնալու ուղերձ է տալիս։

Պետք է խոսել բոլորի հետ.

- Հեռավոր գյուղացի կնոջ, որը Նիկոլին ասում է՝ քեզնից լավը չկա,

- Ավինյանի համար ձայն հավաքող թաղային համակարգերի,

- Կիսակրիմինալ հեղինակությունների, որոնք ինչպես միշտ, այնպես էլ հիմա իշխանությանն են ծառայում

- Անձայն ապրող երևանյան քաղքենու («մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» շերտի)

- Բուհերի, գիտակրթական համակարգերի

- Պետական համակարգի

- ՔՊ-ի, նրանց համակիրների

- Մարզային էլիտաների, մեծ ընտանիքների, գյուղապետերի

- Բոլորի հետ

Ամեն մեկի հետ իր խոսողը կա՝ իր ձևով, իր տոնայնությամբ, իր բառապաշարով, իր շեշտադրումներով, բայց բոլորի հետ նույն բովանդակությունը պիտի խոսվի՝ որ պետք է թույլ չտալ նոր պատերազմ ու հայրենիքի կորուստ։ Իսկ պրոցեսը տանում է դրան»,-գրել է Հովհաննիսյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
Ամենադիտված