Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով տրոլեյբուսները չեն կարողանում տեղաշարժվել
ՀասարակությունԱրդեն 40 րոպե է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում։ Թիվ 1 և 9 երթուղիները սպասարկող տրոլեյբուսները էլեկտրաէներգիայի խափանման պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
Տրոլեբուսներում եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր ստիպված իջել են և իրենց ճանապարհը շարունակել են այլ տրանսպորտային միջոցով։