Երևանում․ բախվել են Kia Sorento-ն ու «ՎԱԶ-2121»-ը․ վերջինս կողաշրջվել և հայտնվել է հետիոտնի անցման վայրում
Արտակարգ Պատահար
Երեւանում, սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արամ Աղաջանյանի վարած «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի և Երևանի բնակիչ, Իգոր Շկրումի վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը