Թուրքիայում սելավներ են. առնվազն 2 մարդ է մահացել (լուսանկարներ)
ԼուսանկարներԹուրքիայի Ստամբուլ քաղաքում հորդառատ անձրևը խլել է առնվազն 2 մարդու կյանք, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ Անհետ կորած է համարվում 4 մարդ։
Ամենաշատը տուժել են քաղաքի հյուսիսային թաղամասերը՝ Առնավուտքոյը և Բաշշիշեհիրը։ Ճանապարհների մի մասը վերածվել է գետերի, կաթվածահար է եղել ու հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Հետևանքները վերացնելու համար այլ մարզերից փրկարարներ են ուղարկվել Ստամբուլ։