BMW-ն ներկայացրել է իր նոր ամենամատչելի էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)
ԼուսանկարներBMW-ն ներկայացրել է BMW iX1 eDrive20-ը՝ իր ամենամատչելի էլեկտրական ամենագնացը: Այն համալրված է 150 կՎտ/204 ձիաուժ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչով և կարող է մեկ լիցքավորմամբ 475 կմ ճանապարհ անցնել, գրում է avtonovostidnya-ն:
Քրոսովերը հագեցած է 64,7 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով, որն ապահովում է արագ լիցքավորում մինչև 130 կՎտ հզորությամբ: Մարտկոցի մինչև 80%-ը լիցքավորվում է 29 րոպեում, իսկ էներգիայի պաշարը կազմում է 475 կմ։
Սրահում կա 10,7 դյույմանոց տեղեկատվական-ժամանցային էկրան, ստանդարտ սարքավորումները ներառում են BMW Maps նավիգացիոն համակարգ, վարորդի աջակցության համակարգ և հետևի տեսախցիկ:
BMW iX1 eDrive 20-ը համալրված է 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 8,6 վայրկյանում։ Առավելագույն արագությունը 170 կմ/ժ է։
Նոր BMW iX1 eDrive20-ը թողարկվելու է այս աշնանը, իսկ գնման համար հասանելի կլինի 2023 թվականի նոյեմբերից: Եվրոպական շուկայում դրա առաջարկվող մանրածախ գինը կսկսվի 47900 եվրոյից: