Wildberries-ը՝ ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորության մասին
ՀասարակությունWildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների կատալոգի մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Այս մասին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
«Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների կատալոգի մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Սխալը շտկվել է կայքում և ամենատարածված բջջային օպերացիոն համակարգերում: Աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։
Ընկերության համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը, և մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել տեղական համայնքների ցանկությունները և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան:
Wildberries-ը շարունակում է իր հարթակը տրամադրել հայկական արտադրության ապրանքների վաճառքի համար։ Այսպիսով, 2023 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից իրացվել է 4,5 մլրդ դրամի արտադրանք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին տնտեսվարողները կառավարության առաջ բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն և արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։