Դրեյքը պարծեցել է երկրպագուհիներից ստացած կրծկալների հավաքածուով
ԺամանցՌեփեր Դրեյքը (իսկական անունը՝ Օբրի Դրեյք Գրեմ) Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ արված կրծկալներով լի սենյակում։
Իր 142 միլիոն հետևորդներին նա ցուցադրել է կրծկալները, որոնք կին երկրպագուները նետել են իր ուղղությամբ բեմի վրա ելույթ ունենալիս։
Մեկնաբանություններում Դրեյքի հետևորդները կատակել են, որ երաժշտի հավաքածուում ավելի շատ կրծկալներ կան, քան Victoria's Secret ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի խանութում։
Վերջերս Դրեյքի համերգի ժամանակ մեկ այլ երկրպագու նրա համար բեմ է նետել չափազանց մեծ կրծկալ։ Ռեփերը գնահատել է ներքնազգեստը և ենթադրել, որ աղջիկն ունի հինգերորդ և ավելի կրծքի չափ։ Նա նաեւ կատակել է, որ կցանկանար ավելի լավ ճանաչել աղջկան։ Այս դեպքից հետո տղամարդկանց համար նախատեսված Playboy ամսագիրը նրան համագործակցության առաջարկ է արել։