Ջո Ջոնասն ու Սոֆի Թերներն ամուսնալուծվում են
Ժամանց
Դերասանուհի Սոֆի Թերներն ու երգիչ Ջո Ջոնասն առաջին անգամ են խոսել իրենց ամուսնալուծության մասին։ Այդ մասին նրանք գրել են սոցցանցերում։
Անձնական բլոգներում Սոֆի Թերները և Ջո Ջոնասը հրապարակել են գրառումներ, որոնցում հաստատել են բաժանման մասին լուրերը։
Սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թերները բաժանվում է ամուսնուց՝ դերասան և երաժիշտ Ջո Ջոնասից։ Ըստ լրագրողների՝ զույգի ամուսնալուծության պատճառը հարաբերություններում «լուրջ խնդիրներն» են։
27-ամյա Սոֆի Թերները և 34-ամյա Ջո Ջոնասը գաղտնի ամուսնացել են Լաս Վեգասում 2019 թվականի հունիսին, իսկ 2020 թվականի հուլիսին արտիստներն առաջին անգամ ծնողներ են դարձել։ Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Վիլլա։ 2022 թվականի հուլիսին Սոֆի Թերները երկրորդ դուստրն է ունեցել, որի անունը զույգը դեռևս չի հրապարակել։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը