Հայ ժողովուրդը բավականաչափ խելամիտ է, որպեսզի չտրվի ՆԱՏՕ-ի` երկիրն իր ազդեցության գոտի ներքաշելու փորձերին․ Գալուզին
Արտաքին Քաղաքական
Հայ ժողովուրդը բավականաչափ խելամիտ է, որպեսզի չտրվի ՆԱՏՕ-ի` հանրապետությունը դաշինքի ազդեցության գոտի ներքաշելու փորձերին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ՌԴ փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան տեսնում է ՆԱՏՕ-ի փորձերը՝ իր «վնասակար ազդեցության տիրույթ» ներքաշելու ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի մյուս հարևաններին։
«Համոզված եմ, որ հայ հասարակությունը, հայ ժողովուրդն ունի բավականաչափ իմաստություն, հեռատեսություն, ժամանակակից միջազգային իրողությունների օբյեկտիվ ըմբռնում, որպեսզի չտրվի Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու ՆԱՏՕ-ի նման սադրիչ, հակառուսական և հակահայկական փորձերին»,- ՏԱՍՍ-ին ասել է նա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան