Ռոնալդուն պատասխանել է հարցին, թե արդյոք խաղալու է 2026 թվականի աշխարհի առաջնությունում
Սպորտ
Սաուդյան Ալ-Նասրի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ չգիտի՝ կխաղա՞ արդյոք 2026 թվականի աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի ԱՄՆ-ում, հայտնում է Cabine Desportiva-ն։
«Վերջին երկու տարիների ընթացքում ես սկսեցի այլ կերպ մտածել։ Որոշ բաներ տեղի ունեցան, որոնք ինձ ստիպեցին մտածել, որ մենք պետք է ապրենք այսօրվա համար: Այլևս չեմ կարող երկարաժամկետ հեռանկարի մասին մտածել»,- ասել է Ռոնալդուն։
Օգոստոսի 29-ին Ռոնալդուն ազգային առաջնություններում գոլերի համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Նա երկու գոլ է խփել Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ-Շաբաաբի» դեմ խաղում՝ խփելով 516-րդ և 517-րդ գոլերը ազգային առաջնություններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում