ԱՄՆ-ում արջը ներխուժել է տուն և խմել ալկոհոլային կոկտեյլները (տեսանյութ)
ԱյլՖլորիդայում գիշատիչը ներխուժել է բնակելի տուն ու սառնարանից մի քանի խմիչք գողացել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Դեպքը տեղի է ունեցել Լեյք–Մերի քաղաքում։ Նշվում է, որ տանը միայն 13-ամյա դեռահաս է եղել, որը սկսել է նկարահանել պատուհանից և մեկնաբանել տեղի ունեցողը։
«Մեր ներքնաբակում իսկական արջ կա։ Աստված, ես երբեք այսքան մոտիկից արջ չեմ տեսել»,- ասել է նա:
Այդ ընթացքում եռոտանի արջը մոտեցել է սառնարանին, որտեղ հայտնաբերել է ալկոհոլային կոկտեյլներ և խմել դրանցից մի քանիսը։ Որոշ ժամանակ անց շան հաչոցը վախեցրել է գիշատչին, և նա փախել է։
Դեռահասի խոսքով՝ այս արջն էլի է եղել իրենց տանը։ Սա առաջին դեպքը չէ, երբ վայրի կենդանիները մուտք են գործում տեղի բնակիչների տներ: