27-ամյա վարորդը Hyundai բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Հրայր Գ․-ն իր վարած Hyundai մակնիշի բեռնատարով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 111 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։