Գրուշկոն «մեծ ֆանտազիաներ» է անվանել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Արտաքին Քաղաքական
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն «մեծ ֆանտազիաներ» է անվանել ԵՄ-ում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին հայտարարությունները։
«Սրանք մեծ ֆանտազիաներ են», - ՏԱՍՍ-ին ասել է նա՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։
Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը հայտարարեց, որ Հայաստանը պետք է միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նույն օրը Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարեց, որ երկիրը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ