Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում 6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների 

Ալիևը ցեղասպանություն է իրականացնում և փորձում է ժխտել այն. լսումներ՝ Արցախում ստեղծված վիճակի մասին

Արտաքին Քաղաքական

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումներ, որին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի 120․000 տեղաբնիկ քրիստոնյա հայերի ցեղասպանության մեջ մեղսակցության համար: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Օկամպոն նաև նկատել է՝ նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են Ալիևից պահանջել անմիջապես և անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, եթե ոչ՝ ապա Ալիևին համարեն ցեղասպանության համար պատասխանատու, ինչն, իհարկե, բազմաթիվ հետևանքներ կունենա։

Օկամպոն հանգամանորեն հակադարձել է այն փաստարկներին, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կարող են խոչընդոտվել, եթե Արցախում իրականացվող քաղաքականությունը պատճաճ կերպով բնութագրվի որպես ցեղասպանություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի 260-օրյա շրջափակումը: «Բանակցությունը ցեղասպանի և նրա զոհերի միջև է։ Դուք չեք կարող բանակցություններ հայցել Հիտլերի և Օսվենցիմում գտնվող մարդկանց միջև: Դա բանակցություն չէ։ Դուք պետք է դադարեցնեք օսվենցիմը, ապա քննարկեք բանակցությունները: Եվ կարծում եմ՝ այստեղ է գաղտնիքը։ Հաշվի առնելով, որ նախագահ Ալիևը ցեղասպանություն է իրականացնում և փորձում է ժխտել ցեղասպանությունը, ապա ցեղասպանությունը ժխտելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է մեղսակցություն համարվել»,- հայտարարել է Օկամպոն։

Արձագանքելով միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետին՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այսօրվա լսումները նախագահ Բայդենի և հանրության ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքին, որ համաձայն ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ոգու և տառի, նա մեղսակից է Արցախի 120․000 բնիկ քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի ցեղասպանությանը։

Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը, որը մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով է և էական ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, շարունակել է քննադատել ամերիկյան պաշտոնյաներին՝ լսումներին չմասնակցելու համար։ Սմիթը մասնավորապես նշել է․ «Այս նիստը երկու դատարկ աթոռ ունի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և USAID-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության): Ես խնդրեցի, որ նրանք երկուսն էլ մասնակցեն այս նիստին: Չնայած հեռախոսով և էլեկտրոնային փոստով բազմակի խնդրանքներին՝ ոչ մեկը չպատասխանեց: Նույնիսկ ոչ մի արձագանք: 1995 թվականից ի վեր ես նախագահել եմ հարյուրավոր լսումներ՝ Պետդեպարտամենտի կամ USAID-ի ներկայացուցիչների հետ: Սա բացարձակ անպատասխանության եզակի դեպք է»։

Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև Կոլումբիայի համալսարանի Արցախի վայրագությունների ծրագրի տնօրեն և Ջորջթաունի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, որը նույնպես քննադատել է ԱՄՆ նախագահին, ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները և Ադրբեջանի ու դրա բարձրագույն ղեկավարության դեմ ամերիկյան կոնկրետ պատժամիջոցների կիրառման կոչ է արել։ Ֆիլիպսը քննադատել է միջազգային հանրությանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար՝ նկատելով․ «Միջազգային հանրությունը չկարողացավ պատժամիջոց կիրառել 2016 և 2020 թվականների պատերազմներից հետո հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Միջազգային հանրության այդ ձախողումն ուղերձ էր Ադրբեջանի կառավարությանը, որ նա կարող է գործել անպատիժ և խուսափել մարդկության դեմ իր հանցագործությունների, էթնիկ զտումների  ու ցեղասպանության համար պատժից»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը տարբեր ուղղություններով՝ այդ թվում ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի միջոցով, շարունակում է ամերիկյան իշխանության գործադիր թևի վրա ճնշումը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջների վերականգման, Հայաստանին ու Արցախին ամերիկյան շոշափելի օժանդակության և այլ ուղղություններով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին
Ամենադիտված