Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին
ՀասարակությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվող Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին, որոնց թվում էին Ռուսաստանի Դաշնության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ:
Միջոցառման սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և երկու երկրների փորձագիտական շրջանակների համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերից, տարածաշրջանային զարգացումներից և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: