Ըստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել են Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգում ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլար Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թուման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ 

Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել. CNN-ի անդրադարձը Արցախի շրջափակմանը

Հասարակություն

CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիք պակասին, էլեկտրական հոսանքի պարբերական անջատումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ն Արցախում հումանիտար ծանր ճգնաժամին անդրադառնում է մարդկային պատմությունների միջոցով՝ ներկայացնելով այն զրկանքները, որոնց ամեն օր ենթարկվում են ադրբեջանական օղակում հայտնված արցախցի հայերը։

Պարբերականը զրուցել է Անի Կիրակոսյանի հետ, որը թերսնուցման և սթրեսի պատճառով հղիության երկրորդ եռամսյակում կորցրել է երեխային։

«Եթե չլիներ շրջափակումը, ես այսօր խաղալիս կլինեի երեխայիս հետ», - ասել է Կիրակոսյանը CNN-ին։

Պարբերականը նաև ներկայացնում է Ստեփանակերտում խանութ ունեցող Մաքս Մխիթարյանի պատմությունը, որը տեսանյութերով ցույց է տվել իր խանութի դատարկ ցուցափեղկերը՝ ցավով հայտնելով, որ մեկ շաբաթից արդեն կդառնա գործազուրկ՝ ստիպված փակելով խանութը, որտեղ այժմ միայն հաց, մեղր և օղի է վաճառվում։

Այս տարի երեխաների համար դպրոց գնալը ևս անհնար է դարձել՝ հաշվի առնելով թերսնումը, գրքերի, գրենական պիտույքների, հագուստի պակասը, հանրային տրանսպորտի բացակայությունը։

Հոդվածը վկայակոչում է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, համաձայն որի՝ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»։ Հոդվածում տեղ են գտել նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների գնահատականները ստեղծված իրավիճակի մասին, որոնք, ընդհանուր առմամբ, հանգում են մեկ բանի՝ Բաքուն ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ՝ նրանց սովամահության ենթարկելով։

Արցախը հայաթափելու Բաքվի մտադրության մասին CNN-ին հայտնել է նաև Միչիգանի համալսարանում քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ռոնալդ Սանին։

«Բռնություն օգտագործելու փոխարեն, ինչը կարող էր ընդդիմություն առաջացնել արտերկրում, Բաքուն վճռել է հայերի կյանքն անհնար դարձնել, սովի մատնել նրանց և ստիպել հեռանալ», - ասել է նա։

Իր հերթին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն CNN-ին հայտնել է իր «խորը մտահոգությունը լուրջ հումանիտար իրավիճակի վերաբերյալ» և կոչ է արել լիովին վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Պարբերականին գրավոր մեկնաբանությունում նույնպիսի կոչ է հնչեցրել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Սակայն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը CNN-ին հայտնել է, որ հիասթափված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքով և գտնում է, որ եվրոպական և ամերիկյան անգործության պատճառը զուտ աշխարհաքաղաքական է։

Պարբերականը, վկայակոչելով Reuters-ին, հիշեցնում է, որ 2022 թ․ հուլիսին ԵՄ-ն պայմանավորվել է մինչև 2027 թ-ը կրկնապատկել Ադրբեջանից գազի ներմուծումը։

«Մենք կորցնում ենք հույսը։ Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել», - հոդվածն ամփոփվում է Արցախի բնակչուհի Անահիտ Ղարաղազարյանի խոսքերով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ըստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումների
Ամենադիտված