Գորիսում բերման են ենթարկել Միկա Բադալյանին. Sputnik Արմենիա
Իրավունք
Երեկ գիշերը Գորիսում բերման են ենթարկել ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին և Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանին։
Նրանք այժմ գտնվում են Քննչական կոմիտեում։ Ըստ Sputnik Արմենիա-ի տեղեկությունների՝ քննչական գործողությունները շարունակվում են, սակայն ձերբակալության պատճառը դեռևս չի հաղորդվում։
Մեր գործընկեր Աշոտ Գևորգյանը մեկնել էր Սյունիք սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Նրա հաղորդումներում 2020-ի պատերազմում պարտությունից հետո սուր-քննադատական գնահատականներ կան։
Միկա Բադալյանն արդեն մեկ անգամ կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)