Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ) Ուղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը Թրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռով «Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում․ դեռ հարց է՝ ով է, ումից ձայն գողացել․ Ազարյան․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ 

Լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ. սա է վերջին օրերի ամենակարևոր հարցը․ Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ. սա է վերջին օրերի ամենակարևոր հարցը։

Իսկ պատերազմը կանգնե՞լ էր։ Սև լիճը, Իշխանասարը, Վարդենիսը, Սոթքը, Ջերմուկը, Ղարաբաղի շրջափակումն ու օր օրի խորացող հումանիտար աղետն ի՞նչ է, եթե ոչ պատերազմ։

Պատերազմը ոչ մի րոպե կանգ չի առել։ Բոլորը գիտեն սա, ուղղակի արևելյան հասարակություններում ցավալի ճշմարտությունների մասին նախընտրում են լռել կամ խոսել այլաբանորեն։ Եվ այսօր էլ «լինելո՞ւ է պատերազմ թե՞ ոչ» հարցը տվողները հոգու խորքում հույս ունեն, որ բացասական պատասխան են լսելու, կամ այդ հարցով փորձում են քողարկել իրականությունը, որն արդեն ընթացքի մեջ է, որպեսզի շարունակեն հերքել փաստերը։

Հայ ժողովրդին կարելի է շատ բաներում մեղադրել, բայց տեղեկացված չլինելու մեջ դժվար է մեղադրել։ Ըստ իս, պրոբլեմի հիմքը ոչ թե ինֆորմացիայի պակասն է, այլ իրականությունը մերժելու ագրեսիվ, համաժողովրդական մղումը։

Պատերազմը երբեք չի դադարել, իսկ Հայաստանն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Սրա մասին են վկայում պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող փաստերը և դիվանագիտական գործընթացի տոտալ բացակայության մասին պաշտոնական հավաստիացումները։

Ես գրում եմ այս տեքստը՝ հուսալով, որ գոնե այն կարդացողները կընդունեն իրականությունը։ Ես համարում եմ, որ Հայաստանն ու հայությունն ունեն փրկության մեկ ձև՝ ընդունել իրականությունը և, վերջապես, սկսել գործել ելնելով օբյեկտիվ, այլ ոչ թե ցանկալի իրականությունից։

2018 թվականից հայ ժողովուրդը՝ գոնե թե դրա ագրեսիվ և էլեկտորալ մեծամանսությունը, առաջնորդվում է «խաղաղություն երկրի սահմաններից դուրս և պերմանենտ պատերազմ՝ երկրի ներսում» նարատիվով։ Արդյունքում ստացանք պերմանենտ պատերազմ երկրի սահմաններից դուրս և թշնամանք երկրի ներսում։

Պետք է փոխել հին, ձախողված նարատիվը և հասկանալ, որ եթե լինի Հայաստանի նկատմամբ պատերազմի նոր ֆազա, իսկ ամեն ինչ գնում է դրան, նշանակում է միջազգային մեխանիզմները չեն աշխատում։ Իսկ դրանք իսկապես չեն աշխատում։ Կարդացե՛ք Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը, որն ուղիղ մեսիջ էր Հայաստանին ԵՄ վրա հույս չդնելու մասին։

Պետք է ընդունել, որ սիրելի Ֆրանսիան, չնայած ջանքերին, մեր տարածաշրջանում հարցեր լուծելու հնարավորություն չունի։ Պետք է դադարել ապրել դատարկ հույսերով, դարավոր ինֆանտիլիզմով և ֆրանսիական նավերի՝ հայկական լեռները բարձրանալու պատրանքներով։

Պետք է ընդունել աշխարհագրությունը, աշխարհաքաղաքական դասավորությունը։

Անհրաժեշտ է ընդունել, որ հնարավոր պատերազմի շեմին պետք է ազատության մեջ հայտնվեն փորձառու գեներալ Խաչատուրովը, սպաները, որոնք բանտերում են անհեթեթ ու չապացուցված մեղադրանքներով։ Պետք է դադարեցնել անձնական քենը Սփյուռքի ակտիվ հայերի դեմ, իսկ եթե Ֆրանսիան այդքան կարևոր է, գոնե թե այս ճակատագրական պահին կարելի է թույլատրել Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար և հայկական ամենակարևոր լոբբիսներից մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։

Պետք է ընդունել, որ կա երկու ռազմական միավոր, որոնք ունակ են զսպել թշնամուն՝ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ի միջամտության հույս չկա, իսկ ՀԱՊԿ-ի շուրջ հիստերիան 2018 թվականից շարունակվում է։

Սպասվող հնարավոր աղետը կարող է կանխել երկու սուբյեկտ՝ ժողովուրդը կամ իշխանությունը՝ ընդունելով իրականությունը։ Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ՝ սթափության կամ էլ ավելի մեծ օկուպացիայի։

Ես կոչ եմ անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը քիչ են. այս կոչը հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից առաջ, երբ բոլորը տոնում էին «հուլիսյան հորոսամարտի պատմական հաղթանակը»։ Այս այս կոչը հնչեցրել եմ 2020թ. նոյեմբերի 9-ին, երբ բոլորը դեռ «հաղթում էին», հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից հետո և անում եմ հիմա։

Հայաստանն այլևս ինֆանտիլ քաղաքականության, անհիմն լավատեսության ու ներքին թշնամանքի ռեսուրս չունի։ Հայաստանն ունի ռացիոնալ հաշվարկի, իրական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու և սթափվելու հրատապ անհրաժեշտություն:

Հայ ժողովուրդը իր ընտրած իշխանությունից պետք է պահանջի առաջին անգամ հանուն պետության միավորել, դադարեցնել հեղափոխական խենթությունները, հատկապես որ այդ հեղափոխությունից «բան չի մնացել»։ Ազատել քաղբանտարկյալներին, օգտագործել փորձառու բանակցողների ներուժը։ Եղած պրոբլեմատիկ, բայց դե յուրե բարեկամներին վանելուց առաջ գոնե ունենալ երաշխիքներ նոր բարեկամներից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը երբեք չի կապիտուլացվի ԱՄՆ-ի առաջ. Մոհամմադ Ղալիբաֆ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասինՀայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ովԲեռլինում դանակով զինված տղամարդը 11 ժամ շարունակ պատանդ է պահում սուպերմարկետի գանձապահին Դը Գոլի թոռը կոչ է արել Եվրոպային դաշինք կնքել Ռուսաստանի հետՓաշինյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է Զելենսկին հայտարարություն է արել ռուսական ռազմական հարվածից հետո«Եթե Ֆրանսիան պետք է որևէ մեկից վախենա, դա մենք ենք»․ Լամին ՅամալՌուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ)Իշխանությունները հայտնել են Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների պատճառըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակովԻրանի Թեհրան նահանգում պայթյուններ են որոտացելԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդԿրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքըReuters. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի, որ չի հարձակվի Հորմուզում գտնվող նավերի վրաԱրայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին տարածվող լուրերինՈւղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումCBS. Թրամփը հանձնարարել է Վենսին և Ռուբիոյին շարունակել բանակցությունները Իրանի հետՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունումԻրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրըAxios. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի Հորմուզի նեղուցի բացման մասինԱնահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստինՀուլիսի 13-ից օգոստոսի 2-ը Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդումԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են Reuters. ԱՄՆ-ն բացառում է Իրանի հետ գործարքը՝ առանց հարստացված ուրանի արտահանմանԲախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներԱշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբԹրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռովԻշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան ԱբրահամյանՄայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկանԴատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ» Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ» Ծաղիկ արտահանողներին սպառնացել են․ «Հրապարակ» 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. «Ժողովուրդ» Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
Ամենադիտված