Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում 6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների 

Ադրբեջանցի պաշտոնյաները հարցազրույցներում փորձում են ցույց տալ, թե Ադրբեջանն ինչ կառուցողական է. Տաթևիկ Հայրապետյան

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Արտաքին լսարանի հետ աշխատող ադրբեջանցի պաշտոնյաները՝ Հիքմեթ Հաջիևը, Ջեյհուն Բայրամովը, Էլչին Ամիրբեկովը արդեն քանի օր է, ինչ հարցազրույցներ են տալիս միջազգային տարբեր լրատվականներին՝ փորձելով ցույց տալ, թե իբրև Ադրբեջանը շատ կառուցողական է և միտված է խաղաղության: Ակնհայտ է, որ սա տարբեր միջազգային լրատվականներում հրապարակվող նյութերի արձագանքն է: Շատ հայտնի պարբերականներ պարզ գրում են, որ Ալիևի քաղաքականությունը ցեղասպանության տարրեր է պարունակում: Իսկ Ալիևը չի ցանկանում մտնել այդ պիտակի տակ:

Կուզեմ անդրադառնալ վերոնշյալ պաշտոնյաներից յուրաքանչյուրի հարցազրույցի մի շարք հատկանշական հատվածներին:

Հաջիևը «Արաբ նյուզին» տված իր հարցազրույցում ասում է, որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից: Սա նոր թեզ չէ, առաջին անգամ սրա մասին խոսել է Ալիևը: Ո՞րն է այս թեզի նպատակը: Նպատակն այն է, որ Հայաստանը բարոյական հարթակում ընդունի, թե իբր եղել է «ագրեսոր» ու «օկուպանտ»: Դրանից հետո արդեն կլինի «ներողության» իրավական կողմը՝ իր ֆինանսական հետևանքներով: Նախ, Հայաստանին երբեք որևէ մեկը, բացի Ադրբեջանից, Թուրքիայից ու Պակիստանից «օկուպանտ» չի համարել: Անգամ ադրբեջանամետ հետազոտողներն են հարկադրված եղել ընդունել, որ վիճակը լարվել է Սումգայիթի ջարդերից հետո: Ես չեմ ուզում վերաշարադրել հակամարտության ողջ պատմությունը, բայց Արցախում, Հայաստանում, Սփյուռքում ապրող հայերը զենք են վերցրել ու եկել Արցախ մի նպատակով՝ թույլ չտալու նոր ցեղասպանություն:

Մեկ այլ դրվագով Հաջիևն ասում է, որ ինքը կարդացել է հայկական դասագրքերը, իբրև մեզ մոտ ատելություն է քարոզվում: Հայկական դասագրքերում ոչ միայն ատելություն չկա, այլև անգամ արցախյան հակամարտության պատմությունը պատշաճ չի ներկայացվել, անգամ իմ ուսանելու տարիներին: Դա մեծ բաց է եղել ու շարունակվում է այդպիսին մնալ:

Մինչդեռ ադրբեջանական դասագրքերում, անգամ մաթեմատիկական խնդիրներն են հայերին սպանելու մասին:
Հաջիևը «մոռանում է», որ ինքը ներկայացնում է մի պետություն, որտեղ քնած հային կացնահարողը նախագահի կողմից հերոսացվում ու անգամ թոշակ է ստանում այդ արարքի համար: Մի երկիր, որտեղ անցած տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայ կին զինծառայող են մասնատել ու հետո տեսանկարել դա: Մի երկիր, որի ղեկավարը արդեն երկու տասնամյակ է՝ թիրախավորում է հայ ժողովրդի արժանապատվությունը՝ անվանելով «փախնող շներ», «ճագարներ» «սատանաներ» և այլն: Ի վերջո, նա մի պետության ներկայացուցիչ է, որի ղեկավարը հայտարարել է, որ իր կյանքի առաքելությունը եղել է պատերազմը:

Ընդհանուր առմամբ, Հաջիևը բոլոր պատասխանները կեղծ էին ու պաշտպանվողական: Նա ակնհայտ ստեր էր հնչեցնում, օրինակ՝ թե իբրև Կարմիր Մահիկն անցել է Լաչինի միջանցքով և այլն: Ես կարծում եմ ԱԳՆ–ն, եթե ոչ հայտարարության, ապա միգուցե փոխնախարարի կամ այլ պաշտոնյայի մակարդակով կարող էր շատ փաստարկված արձագանքել Հաջիևի ստերին՝ հատկապես ընդգծելով Ադրբեջանում պետական մակարդակով հայի դեմ ատելության քարոզի գործոնը, ինչն էլ ինքնին բացառում է նորմալ խաղաղության կառուցման հնարավորությունը:

Հաջորդիվ կանդրադառնամ Բայրամովի՝ հունգարական լրատվականին տված հարցազրույցի որոշ դրվագների»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին
Ամենադիտված