Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թուման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ Իրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար 

Ակնայով ՌԴ օգնությունը Արցախին հարված է Ադրբեջանի այն քարոզչությանը, թե իբր Արցախի հարցը լուծված է

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Ակնայով ռուսական օգնությունն ընդունել/չընդունելու մասին։ Նայում եմ իշխանական քարոզիչների գրառումները՝ փորձում են համոզել, իբր Արայիկ Հարությունյանը նույն բանն էր ուզում անել ու հավասարության նշան դնում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։

Հենց սկզբից ուզում եմ նշել՝ Ակնայի ճանապարհի շահագործումն ինձ համար էլ է խնդրահարույց և մտահոգիչ։ Բայց կան հանգամանքներ, որոնք որոշ չափով մեղմում են անհանգստությունս։ Նշեմ դրանք.

ա) Արցախի իշխանություններն Ակնա-Ասկերան ճանապարհը բացում են ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի համար։ Այդտեղով ոչ թե ադրբեջանական, այլ ռուսական ապրանքներ են բերվելու։ Եվ եթե որևէ մեկը երկու այդ երկրների տարբերությունը չի հասկանում, դա իր մեղքն է։ Նմանների հետ քննարկելու ոչինչ չունեմ։

բ) Այս լուծումն այն չէ, ինչին ձգտում էր Ադրբեջանը։ Իհարկե, Ալիևի վարչակազմն փորձում է համոզել իր բնակչությանը, իբրև իրենց առջև դրված հերթական խնդիրն են լուծել, բայց դա բացարձակ սուտ է, քանի որ Ադրբեջանը չի կարողացել Արցախին իր «օգնությունը» պարտադրել։

գ) Ակնայի ճանապարհով Ռուսաստանի կողմից Արցախ բեռներ տանելու հանգամանքը մեծ հարված է Ադրբեջանի այն քարոզչությանը, իբր իրենք արդեն լուծել են Արցախի հարցը։ Այդ ի՞նչ լուծում է, երբ դու չես կարող այնտեղ բեռներ տանել, իսկ ուրիշ մի երկիր կարողանում է։ Այն էլ քո տարածքով։

դ) Ռուսաստանը փաստորեն նորից սկսում է զբաղվել Արցախի խնդրով՝ գոնե թե ինչ-որ չափով հրաժարվելով ՀՀ դավաճան իշխանությունների հետ ունեցած խնդիրների պատճառով ադրբեջանցիներին երես տալու մարտավարությունից։ Սա նաև փոքրիշատե նվազեցնում է Արցախի հանդեպ Ադրբեջանի՝ վերջին օրերին ակտիվ նախապատրաստվող ռազմական նոր ագրեսիայի վտանգը։

ե) Սա միջանկյալ, ինչ-որ չափով Արցախի և Ադրբեջանի պահանջները հավասարակշռող («ո՛չ ձեզ, ո՛չ նրանց» սկզբունքով) լուծում է, որը որոշակի ժամանակ է տալիս Արցախի նոր իշխանություններին։ Իսկ այդ ժամանակը հիմա չափազանց անհրաժեշտ է պաշտոնական Ստեփանակերտին։

զ) Թե՛ Ռուսաստանից և թե՛ Հայաստանից Արցախ ուղարկվող բեռները չափազանց անհրաժեշտ են այնտեղի մեր հայրենակիցներին։ Սրա մասին չէի ցանկանա շատ ծավալվել, բայց այո, սրտիս խորքում ուրախ եմ, որ ինչ-որ լուծումներ այնտեղի՝ սովին դիմակայող մեր ժողովրդի համար այնուամենայնիվ գտնվեցին։

Նորից եմ կրկնում՝ թվարկվածները և ևս մի քանի այլ գործոն, ընդամենը մեղմում են իմ անհանգստությունները։ Որովհետև ռիսկերը իսկապես մեծ են։ Բայց կան նաև հնարավորություններ։ Ամբողջ հարցն այն է, թե քաղաքական ինչ գնահատականներ կտրվեն ստեղծված իրավիճակին։ Ադրբեջանը, օրինակ, փորձում է վերմակն իր կողմը քաշել։ Չէր խանգարի, եթե նույնը Արցախն աներ։ Վստահեցնում եմ՝ դրա հնարավորությունը կա։ Համենայն դեպս, Ստեփանակերտն ինքն է որոշել՝ ում համար ճանապարհ բացել և ում համար՝ ոչ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանը
Ամենադիտված